Search
Close this search box.

Ապաքինվել է 39 մարդ, մահացել 3 հոգի. մարզպետը նոր տվյալներ է ներկայացնում

Գեղարքունիքի մարզում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք․ ընդհանուր արձանագրվել է 206 դեպք։  Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք, ապաքինվել է 3 մարդ»,- նշել է Սանոսյանը: Ընդհանուր առմամբ մարզում հաստատվել է 206 դեպք, ապաքինվել է 39 մարդ, մահացել 3 հոգի։