Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հանուն երեք երեխաների. Նաիրա Զոհրաբյանից ներողություն են խնդրել

Երեկ ինձ անձնական վիրավորանք եւ սպառնալիք հասցրած անձը այսօր անձնական նամակով ներողություն է խնդրել ինձանից, ինչպես ինքն է ձեւակերպել՝ հանուն իր երեք երեխաների։

Չէի հրապարակի սույն պերսոնաժի ներողությունը, սակայն հրապարակելուս նպատակը մեկն է՝ որպեսզի բոլոր նրանք, ովքեր կզարթնեն ու պարապությունից կորոշեն, որ պիտի չայ խմելու հետ մի հատ էլ հայհոյեն ում ուզում են, հստակ իմանան, որ գոնե իմ դեպքում մինչեւ վերջ հետեւողական եմ լինելու, որ վերջիններս օրենքի առաջ կրեն իրենց պատիժը։

Նորից եմ ասում՝ մեկդ հանկարծ իմ համառության եւ հաստատակամության վրա չկասկածի։

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան