Search
Close this search box.

Ինչն է դրդել Մարուքյանին ,որ մտածի,թե հաջորդ իշխանությունը իրենն է լինելու. լոռեցու խոհերից

Նստած մտածում եմ, թե ինչն է դրդել մարուքյանին,որ մտածի,թե իբր իրենք են լինելու հաջորդ իշխանություն
Ասենք ներկայումս զբաղեցնելով այսօրվա վարչապետ Ն.Փաշինյանի սենյակը բավարա՞ր արգումենտ է նման եզրակացության համար: Մարդը մտածում է, թե Նիկոլի ճամփով է գնում. զբաղեցրել է Նիկոլի սենյակը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նման ամենաակտիվ, ամենաշատը իշխանությանը քննադատող պատգամավորն է ու հետևաբար ընմդդիմադիր Նիկոլի նման էլ կարժանանա վարչապետի պաշտոնին….

Սակայն հո՛պ, ստեղ կանգ ենք առնում ու համեմատականներ ենք անցկացնում: Երբ Նիկոլը ընդդիմադիր պատգամավոր էր, նա ուներ ժողովրդի մեծամասնության աջակցությունը: Դե հա,էդմոն,դու էլ ունես, բայց համեմատել էսօրվա քո աջակիցների քանակը ընդդիմադիր Նիկոլի աջակիցների քանակի հետ նույնիսկ ամոթ է, ծիծաղելի ու անտեղի:

Նիկոլը գնում էր վերև,որովհետև ուզում էր բան փոխել և միայն ու միայն ժողովուրդը իրեն էր տեսնում երկրի ղեկավարի դերում: Իսկ դու ձգտում ես հասնել իշխանության, լոկ իշխանության հասնելու համար: Դու ոչինչ չես ուզում փոխել ժողովրդի համար,դու քո կյանքի որակն ես միայն ուզում փոխել:

Ժողովրդի կյանքը փոխելու շանս դու ունեիր,որը բաց թողեցիր,երբ հեղափոխության օրերին Նիկոլին ոստիկանները բռնեցին ,իսկ դու քուչի շան պես պոչդ հետևդ մտցրած վնգստալով նահանջեցիր:
Ըստ քեզ, հիմա դու ուրի՞շ ես, ընդդիմադիրների առաջնորդ ես քեզ հռչակել ու դոշդ ցցած ամբիոնից վազում ես դեպի Սասուն Միքայելյանը, որ ՙՙ հոպարի աչոտ՚՚ պահանջես:

Հլը մի պահ աչքերդ փակի ու քեզ պատկերացրու վարչապետի պաշտոնում… ահավոր է չէ՞… արի էլի համեմատականներ անցկացնենք, բայց ավելի հարմար է նախկինների հետ: Քոչին ժողովուրդը գրեթե չէր ճանաչում ,երբ նա դարձավ նախագահ,իսկ սերժին ոչ այնքան լավ: Բայց կարճ ժամանակում նրանք սկսեցին ՙՙվայելել՚՚ ժողովրդի ատելությունը, իսկ ահա քեզ արդեն իսկ ատում են:

Չե՞ս գտնում,որ ծանր է լինելու քեզ համար վարչապետի պաշտոնի բեռը: Ախր ունես ընտանիք,ընկերներ ,հարազատներ, նրանք ի՞նչ մեղք ունեն,որ ուզում ես բոլորին արժանացնել ժողովրդի անեծքներին ու հայհոյանքներին: Ես ինձ կկախեյի, եթե դու իմ եղբայրը լինեյիր կամ ծնողը: Ես նույնիսկ ամաչում եմ, որ ես ու դու ունենք մի ընդհանուր բան՝ երկուսս էլ լոռեցի ենք:

Ա.Միրզոյան