Search
Close this search box.

«Արդեն ստացել եմ իմ թեստի պատասխանը». Նազելի Բաղդասարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախօրեին մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձան ԱԺ-ում Covid-19-ի տարածման թեմային։ Շրջանառվում էր իմ անունը, որի համար ներկայացնում եմ այս պարզաբանումը։

Որևէ մեկն ապահովագրված չէ, և նման տարածման դեպքում հավատացեք, որ ռիսկի խմբում մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել։ Բայց անգամ այդ պարագայում եկեք հանդուրժող լինենք և հարգենք դիմացինի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությունը։ Ցավոք, որոշ ԶԼՄ-ներ էթիկան խախտելով՝ երեկ նշել էին օգնականիս անձնական տվյալները և շեշտադրել, որ վարակակիրն ԱԺ-ում նա է եղել։ Քանի որ ավելի ուշ հրապարակավ նա հաստատել է փաստը, ինձ մնում է հորդորել բոլորին դադարեցնել այս թեմայի քննարկումը։

Մաղթում եմ առողջություն և արագ ապաքինում բոլոր հիվանդներին, նաև ևս մեկ անգամ երախտիքի խոսքեր հղում բուժաշխատողներին։ Դժվար շրջանը միասին կհաղթահարենք։

Արդեն ստացել եմ իմ թեստի պատասխանը՝ բացասական է»։