Search
Close this search box.

Տիգրան Ավինյանի նոր գրառումը. տեսանյութ

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով.

Կորոնավիրուսի մարտահրավերը ոչ միայն խնդիրներ, այլ նաև հնարավորություններ է ստեղծում:

Ամբողջ աշխարհում կազմակերպությունների զգալի մասն անցել է հեռավար աշխատանքի և շատերն այս մոդելը կշարունակեն կիրառել համավարակի ավարտից հետո էլ:

Այս բնույթի աշխատանքի անբաժանելի մաս է կազմում տեսազանգերը, առցանց գործնական հանդիպումները, ինչի ժամանակ խանգարող հանգամանք է տնից, փողոցից եկող աղմուկը: Արդեն իսկ համաշխարհային ճանաչում ստացած հայկական Krisp հավելվածը, որը չեզոքացնում է աղմուկը, հիանալի լուծում է այս խնդրի համար։

Հետագա հաջողություններ եմ մաղթում Krisp-ի թիմին ու համոզված եմ, որ նորարարությունների ու գործարար ճկուն մտքի շնորհիվ կհաղթահարենք ճգնաժամը և նոր որակի տնտեսություն կստեղծենք Հայաստանում: