Search
Close this search box.

Ովքեր են «թավշյա հեղափոխության» ամենահարուստ պաշտոնյաները

Հայաստանի հեղափոխական իշխանությունները հաճախ են փորձում հղում կատարել այն հանգամանքին, որ իրենք, գալով իշխանության, չեն օգտվում կյանքի բարիքներից՝ մնալով ժողովրդի ծառաներ: Քյասիբ հեղափոխականների ամպլուան, սակայն, կարծես թե ճաք է տվել:

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի ամենահարուստ թավշյա պաշտոնյաների թոփ 10-ը: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը հայտարարագրել է 3,500,000.00 ՀՀ դրամ, 17,000.00 եվրո, 50,000.00 ռուբլի, 1,800.00 ԱՄՆ դոլար:

ՀԾԿՀ պետ Գարեգին Բաղրամյանը հայտարարագրել է 500,000.00 դրամի փոխառություն, 31,500.00 ԱՄՆ դոլար, 7,800,000.00 ՀՀ դրամ: Ընդհանուր՝ 12,831,285.90 ՀՀ դրամ:

ՏՄՊՊՀ պետ Գեղամ Գևորգյանը հայտարարագրել է 10,500,000.00 ՀՀ դրամ, 6,500.00 ԱՄՆ դոլար: Ընդհանուր՝ 15,827,689.00 ՀՀ դրամ:

ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը հայտարարագրել է 30,000,000.00 ՀՀ դրամ և 48,000.00 ԱՄՆ դոլար: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը հայտարարագրել է 10,000,000.00 ՀՀ դրամի թանկարժեք զարդեր և 12,000,000.00 ՀՀ դրամի դրամական միջոց:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարագրել է ՝ 9,500,000.00 ՀՀ դրամ, 190,000.00 ԱՄՆ դոլար, 10,000.00 եվրո, 934,000.00 չեխական կրոնա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարագրել է 20,331.00 ԱՄՆ դոլարի փոխառություն, 1,925,000.00 ՀՀ դրամ, 22,000.00 եվրո, 1,400.00 ԱՄՆ դոլար:

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը հայտարարագրել է 2263000.00 ՀՀ դրամի բաժնեմաս, 103,000,000.00 ՀՀ դրամ, 230,000.00 ԱՄՆ դոլար:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարագրել է 2,100,000.00 դրամ ՀՀ դրամ, 7,000 ԱՄՆ դոլար, 2,000 եվրո: Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հայտարարագրել է 7,500,000.00 ՀՀ դրամ, 12,500.00 ԱՄՆ դոլար: