Search
Close this search box.

«Ժամանակ». Հայկական կարտոֆիլը կարտահանվի նաև Թուրքիա՞

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ կարտոֆիլագործների համար տարեվերջը կարող է խիստ եկամտաբեր լինել, և դրա պատճառն այն է, որ մեր տարածաշրջանում այս տարի երաշտի պատճառով բերքը լավ չի եղել։

Մասնավորապես՝ գյուղմթերքների հետ կապված խնդիրներ կան 60-միլիոնանոց Թուրքիայում, որն իր կարտոֆիլի պահանջարկը լրացնելու համար գնումներ է կատարում հարևան երկրներից։ Հայ մասնագետները պնդում են, որ հայկական կարտոֆիլը կարող է բարձր գներով վաճառվել ՌԴ-ում կամ Վրաստանում, այնտեղից էլ կարող է արտահանվել Թուրքիա։ Դա նշանակում է, որ այս տարի հայ սպառողը կարտոֆիլի համար ևս թանկ է վճարելու։

Մեր աղբյուրները պնդում են, որ այս պահին արդեն Վրաստան կարտոֆիլ է արտահանվում 130-150 դրամի սահմաններում, ըստ որոշ կանխատեսումների՝ հունվար-փետրվարին ներքին շուկայում դրա գինը կարող է հասնել մինչև 300 դրամի»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: