Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գ.Ծառուկյան» հիմնադրամի հերթական խոշոր սոցիալական ակցիան Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Պանդեմիայի հետևանքով ստեղծված վիճակում սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդկանց օգնելու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ակցիաները շարունակվում են: Ընդառաջ գնալով քաղաքացիների նամակ-խնդրանքներին՝ առաջին անհրաժեշտության պարենի տրամադրումը հանրապետության բնակիչներին նոր թափ է հավաքում:

Կարիքավորների համար նախատեսված կապոցներն ամեն օր բեռնվում են մեքենաների մեջ և ուղղություն վերցնում դեպի Երևանի համայնքներ ու հանրապետության մարզեր: Գեղարքունիքի և Կոտայքի մարզերը՝ հերթական անգամ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում: