Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումը

«Շնորհակալ եմ Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին և կառավարությանը աջակցության համար, ինչպես նաև նախագահ Արմեն Սարգսյանին անձնական ջանքերի համար», -ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմն էլ տեղեկացնում է, որ համավարակի դեմ պայքարում Արաբական Միացյալ Էմիրություններն աջակցում է Հայաստանին. նախագահ Արմեն Սարգսյանի և շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի պայմանավորվածության արդյունքում այսօր հատուկ չվերթով Երևան են բերվել բուժօգնության պարագաներ, որոնք կօգնեն ավելի արդյունավետ պայքարել կորոնավիրուսի դեմ: