Search
Close this search box.

Բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Անթալիայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Բռնցքամարտի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝  ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ տոնեցին ու դուրս եկան քառորդ եզրափակիչ:

Հաղթանակ տոնած Տոնի Գալստյանն այսօր առավելության հասավ մոլդովացի Ահմեդ Կեմորտանի նկատմամբ: 49 կգ քաշային Էրիկ Թոխյանն իր մեկնարկային մենամարտում հաղթեց Բելառուսը ներկայացնող Ալիակսանդր Բուտրիմիին: Պարտություն կրեցին 52 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 91 կգ քաշային Մանուկ Խաչատրյանը:

Հոկտեմբերի 23-ին  ռինգ դուրս կգա ու քառորդ եզրափակչի համար կպայքարի Հայաստանի 4 ներկայացուցիչ: 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը կմրցի ադրբեջանցի Օրխան Հասանովի հետ: 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը մրցակիցը կլինի շվեդ Ռոբերտո Բենգտսոնը: 75 կգ քաշային Գոռ Ներսիսյանը քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Ֆրանսիան ներկայացնող Ֆենդերո Մորենոյի, իսկ գերծանր քաշային Արման Մնացականյանը՝ խորվաթ Ժոզիպ Բիլետիկիի հետ: