Search
Close this search box.

Ինչո՞ւ է պաշտոնից ազատվել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետը

Կարապետ Թումասյանն ազատվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից։

«Անձնական պատճառներից ելնելով՝ իմ նախաձեռնությամբ 10.04.2020թ. դիմել և այսօր ազատվել եմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից և ոստիկանության համակարգից, ինչի մասին հարկ եմ համարում տեղեկացնել՝ առաջնորդվելով հանրային ծառայության հրապարակայնության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքով, ինչպես նաև հաշվի առնելով իմ հանդեպ դրսևորած Ձեր վերաբերմունքը»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Թումասյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը և նշել, որ եթե նորից բուհ ընդունվելու հնարավորություն ունենար, կրկին կընտրեր հարազատ կրթահամալիրն ու սիրելի մասնագիտությունը։