Search
Close this search box.

Զարուհի Բաթոյանը պարզաբանում է, թե երբ քաղաքացին պետք է մոտենա բանկ և գումար ստանալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացնում է.

Հարգելի՜ քաղաքացիներ,

✅ եթե դիմել եք 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառու դառնալու համար, հաջողությամբ մուտքագրել եք դիմումը, արդյունքների մասին Ձեզ կտեղեկացնենք էլ․փոստով։

‼️Պատասխան նամակում նշված կլինի, թե որ բանկից և ինչ չափի աջակցություն եք ստանալու։

‼️Եթե գումարը փոխանցվելու է բանկային կամ քարտային հաշվին, միևնույն է անհրաժեշտ է սպասել էլ․փոստով ստացվող պատասխան նամակին, հետո նոր մոտենալ բանկ կամ բանկոմատին՝ գումարը կանխիկացնելու։

✅ 4-րդ, 6-րդ և 7-րդ միջոցառումների շահառուները բանկի և գումարի չափի մասին տեղեկանում են տվյալները ստուգելիս, այնուհետև մոտենում բանկ։

‼️Տեղեկացնում եմ նաև, որ 4-րդ և 7-րդ միջոցառումների շահառուների բազան թարմացվում է պարբերաբար։ Եթե բոլոր պայմաններին համապատասխանում եք, մերժման հիմքերից որևէ մեկն առկա չէ, Ձեր տվյալները շահառուների ցանկում կհայտնվեն բազաների թարմացման արդյունքում։ Խնդրում ենք ստուգել տվյալները նաև առաջիկա օրերին։