Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կորոնավիրուսից մահացած տղամարդը հեղինակային կատարող Սարգիս Շիբոյանն է

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կորոնավիրուսից մահացածը հեղինակային կատարող Սարգիս Շիբոյանն է։ Նրա մահվան մասին հայտնի դարձավ երեկ։ Նրա ընտանիքի անդամներն այս պահին մեկուսացված են Ծաղկաձորում։

Հիշեցնենք՝  ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է, որ երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք. «58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում 3-րդ աստիճանի, ճարպակալում 2-3–րդ աստիճանի:

Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր կաթված` ST էլևացիայով»,–գրել է Նիկողոսյանը։