Search
Close this search box.

«Տուժած ոլորտ են ճանաչվել…» Նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացնում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կառավարության ապրիլի 16-ի որոշմամբ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շրջանակներում տուժած ոլորտ են ճանաչվել նաև հետևյալ ոլորտները՝

✅ ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ),
✅ նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
✅ սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
✅ զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության),

Հիշեցնում եմ, որ տուժած ոլորտների ցանկում մինչ այս որոշումը ներառված էին՝

✅ Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
✅ Հանրային սննդի ծառայություններ,
✅ Զբոսաշրջային ծառայություններ,
✅ Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
✅ Մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն,

🚫 Տուժած չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակներում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ կամ դեղորայք՝ անկախ դրանց քանակից:

8-րդ միջոցառման մանրամասներին
կարող եք ծանոթանալ այստեղ՝ bit.ly/34CJMDP

8-րդ միջոցառման շահառու դառնալու համար կարող եք դիմում մուտքագրել այստեղ՝ bit.ly/2XA04fm