Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. 19-ամյա ժամկետային զինծառայողը է մահացել

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 08:29-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի 34 UN 427 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1998թ. ծնված Գ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող տաղավարին, այնուհետև շրջվել ձորը (մոտ 20 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է, իսկ ուղևոր՝ 1996թ. ծնված Տ. Ս-ը տեղի ուժերով տեղափոխվել՝ Եղեգնաձորի ԲԿ: Վարորդը մահացել է, իսկ ուղևորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Ի դեպ, УАЗ-ի վարորդ Գ. Խանամիրյանը ժամկետային զինծառայող էր։

[smartslider3 slider=155]