Search
Close this search box.

Երիտասարդ Վիտալինան ցանկացել է երեխա ունենալ 82-ամյա Ջիգարխանյանից. կռվի մանրամասները

«Վիտալինան ուզում է երեխա ունենալ …»,-«Կենտրոնական հեռուստատեսություն» հաղորդման ժամանակ նշել է Արմեն Ջիգարխանյանը: Ըստ նրա՝ իր երիտասարդ կինը բազմիցս ակնարկել է, թե ցանկանում է մայր դառնալ, և համառորեն համոզել է իրեն՝ համալրել ընտանիքի կազմը: Սակայն Արմեն Ջիգարխանյանը հարցի վերաբերյալ սեփական դիրքորոշումն է ունեցել՝  իր համար արդեն ուշ է դառնալ հայր. «80 տարեկանում միայն արկածախնդիրը կարող է որոշել երեխա ունենալ»,-նշել է նա՝ հավելելով, որ իր կնոջ վարքագծի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել՝ երեխա ունենալու նրա ցանկության մերժման հետ:  Ըստ Ջիգարխանյանի՝ Վիտալինան աստիճանաբար վերածվել է «հրեշի»:

Այնինչ 37 ամյա կինը նշել է, որ այս ամենը կապված չէ, ոչ իր մայր լինելու ցանկության, ոչ էլ ստեղծագործական հակասություններով: Ըստ Վիտալինայի՝ իր ամուսնու գործողությունները՝ սադրանքների ձևով,  թելադրվում են նրա բարեկամների կողմից: Չնայած այս ամենի, Վիտալինան դեռ հույս ունի վերականգնել հարաբերություններն ամուսնու հետ:

ArmLife.am