Search
Close this search box.

Ֆրանսիան հայտարարեց այն դեղամիջոցի անունը, որով բուժելու է կորոնավիրուսով հիվանդներին

Կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը կարող է նշանակվել ու օգտագործվել։ Այս մասին հրամանը հաստատվեց նախօրեին, գրում է L’express-ը։

Հիդրօքսիքլորոքինի օգտագործումը պաշտպանող, Մարսելի համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր Դիդիե Ռաուլտը, որը հետազոտություն էր կատարել 24 հիվանդների մասնակցությամբ ու պարզել դեղամիջոցի օգտակարությունը, շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանին՝ «լսելու համար»։

Հիդրօքսիքլորոքինի կիրառումը գիտական համայնքում միանշանակ չի ընդունվում, կան հակասություններ։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս պաշտպանում է այս դեղամիջոցի օգտագործումը կորոնավիրուսի բուժման համար։

Նախօրեին ՀՀ առողջապահության նախարարը ևս հայտնեց, որ արդեն 3 օր է, որ պացիենտներին բուժում են հիդրօքսիքլորոքինով։

Նշենք, որ ըստ վերջին տվյալների՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է 29 566 մարդ, բուժվել՝ 4948, մահացել՝ 1696 քաղաքացի: