Search
Close this search box.

Արսեն Թորոսյանը հիվանդների մասին նոր տեղեկություն է հայտնում

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ 190 վարակակիրներից միայն 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից վեցի մոտ վիճակն այնպիսին է, որ կարիք ունեն ինտենսիվ թերապիայի: Նրանք վերակենդանացման բաժնում են, ստանում են թթվածին, սակայն ինկուբացված չեն, թոքերի արհեստական շնչառություն չի արվում: Նրանց վիճակը կայուն է, ծանր չէ, մշտական հսկողության տակ են: