Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ պետք է այն քաղաքացիները, ովքեր ունեն ունեն ոչ մեծ վարկեր և կորոնավիրուսի պատճառով չեն աշխատում

Ի՞նչ պետք է անեն այն քաղաքացիները, ովքեր ունեն ոչ մեծ վարկային պարտավորություններ (այդ թվում վարկային կազմակերպությունների նկատմամբ),այս օրերին չեն աշխատում և չեն կարող վճարումներ իրականացնել, ArmLife.am-ի հարցին ի պատասխան՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը նշեց, որ Բանկերի միությունը և Վարկային կազմակերպությունների միությունը հանդես են եկել հայտարարությամբ, որ անհատական մոտեցում են ցուցաբերելու իրենց հաճախորդներին. «Կան նաև բանկեր և վարկային կազմակերպություններ, որոնք հայտարարություն տարածեցին, որ որոշակի ժամկետով հնարավորություն են տալիս չվճարել։ Այսինքն՝ մոտեցումները տարբեր են, և յուրաքանչյուր հաճախորդ իր հետ կապված խնդիրները պետք է քննարկի իր բանկի կամ վարկային կազմակերպության հետ։ Եթե քաղաքացին ունի դժվարություններ և կարողանում է երկխոսության ընթացքում հանգամանալից ներկայացնել այդ դժվարությունները, բանկերը և վարկային կազմակերպությունները պատրաստ են վերաձևակերպել պարտավորությունները, որպեսզի վարկային բեռը կտրուկ չավելանա և հաճախորդների վարկային պատմությունը բացասական չդառնա»,- նշեց ԿԲ ներկայացուցիչը։

Մանրամասը՝ տեսանյութում: