Search
Close this search box.

Արցախում հրազենային վնասվածքով հայտնաբերել են բանկում հերթապահող 23-ամյա ոստիկանի դին

Այսօր ժամը 09:29-ին ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության գումարտակի ոստիկանը հաղորդել է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ Արցախբանկ ՓԲԸ- ի պահակակետայինը դուռը չի բացում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ոստիկանությունից:

Իրականացված գործողությունների արդյունքում ԱՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ԱՀ ոստիկանության ՊՊՎ գումարտակի ոստիկան` Մարտունու շրջանի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ա.-ի դին` հրազենային վնասվածքով:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն: