Search
Close this search box.

Շմայսի որդին կմնա անազատության մեջ

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանը կմնա անազատության մեջ: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է Դավիթ Մովսիսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությունը` դատախազի չներկայանալու պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գեւորգյանը:

«Ինչպես ինձ, այնպես էլ դատախազին զանգով էին տեղեկացրել նիստի մասին, սակայն ես ներկայացել էի, իսկ դատախազը` ոչ, ասելով, որ ինքը պատշաճ ծանուցված չի եղել»,-ասաց փաստաբանը:

Գոռ Գեւորգյանը նշեց, որ փաստացի իր ներկայացրած միջնորդությունից մեկ ամիս 6 օր անց տեղի կունենա դատական նիստը:

«Մենք բողոքարկել ենք անձի ազատության սահմանափակման դեմ, այսինքն այստեղ հրատապության խնդիր կա այստեղ»,- հավելեց փաստաբանը` նշելով, որ միջնորդությունը քննելու է դատավոր Լուսինե Աբգարյանը:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանըասել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: