Search
Close this search box.

Արմեն Բորիսովիչը կազդուրվում է. ՌԴ-ում Հայաստանի դեսպանն այցելել է Արմեն Ջիգարխանյանին

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն այցելել է լեգենդար դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին, ով այժմ գտնվում է ռուսաստանյան բուժհաստատություններից մեկում:

«Արմեն Բորիսովիչը կազդուրվում է: Նա պահպանում է իր անսպառ հումորի զգացումն ու մտածում է նոր նախաձեռնությունների մասին»,-նշված է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում: