Search
Close this search box.

«Հրապարակ». Սփյուռքում բողոքի ալիք է բարձրանում. հայկական հեռուստաալիքներով մաֆիայի բառապաշար են լսում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ուկրաինայում բնակվող Կարեն Աղաջանյանն ուկրաինահայ համայնքի մի շարք անդամների անունից բողոքեց, որ այնտեղ ապրող մեր հայրենակիցները զրկված են նորմալ հայկական հեռուստատեսություն դիտելու հնարավորությունից: Ինչպես ինքը ձեւակերպեց՝ Սփյուռքում հայկական ալիքներ են միացնում, որ երեխեքը հայերեն խոսք լսեն, բայց փոխարենը հնդկական սերիալ ու հայկական մաֆիայի բառապաշար են լսում:

Իսկ ինչո՞ւ այդ հարցով չեն դիմում, ասենք, Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանին։ Կարենն ասաց, որ չի ցանկանում պատասխանել»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում: