Search
Close this search box.

Մոտ 40 հազար ֆրանսիացի բողոքել է Մակրոնի նախաձեռնած աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների դեմ

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում մոտ 40.000 մարդ մասնակցել է բողոքի ակցիաների՝ ուղղված աշխատանքային օրենսգրքի բարեփոխման դեմ, տեղեկացնում է Europe1-ը:

Իրավապահ մարմինների տվյալներով, մայրաքաղաք Փարիզում փողոց է դուրս եկել 5.500 մարդ: Ըստ ակցիայի կազմակերպիչներից մեկի՝ CGT արհմիության՝ բողոքի երթին մասնակցել է 25 հազար մարդ: Հայտնի է, որ նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել Պո, Բայոն, Ռենե, Թուլուզ և Լիոն քաղաքներում:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աշխատանքային օրենսգրքում բարեփոխումների վերաբերյալ հրամանագրեր էր ստորագրել, որոնք աջակցության չէին արժանացել խոշոր արհմիությունների ղեկավարների կողմից: