Search
Close this search box.

Արտառոց դեպք Արմավիրի մարզում. զբոսայգիներից մեկում 63-ամյա տղամարդը սեռական «բարեմասնությունները» հրապարակավ ցույց է տվել անցորդներին

Shamshyan.com-ի տեղեկություննեով, երեկ՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Նշված մարզում գտնվող ոստիկանության բաժիններից մեկում ահազանգ է ստացվել, որ քաղաքի Ջիվանու փողոցում մի տղամարդ հասարակության ներկայությամբ սեռական օրգանները բացել, ցույց է տվել անցորդներին և ձեռքով իր մոտ կանչել:

Ոստիկանության տարածքային բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, օպերատիվորեն արձագանքելով քաղաքացիների ահազանգին, նշված զբոսայգու մոտից տարածքային ոստիկանություն են բերման ենթարկել այդ քաղաքի բնակիչ, 63-ամյա Վ. Ք.-ին, ով կատարվածի մասին հետաքննչական բաժանմունքում բացատրություն է տվել ու բաց թողնվել:

Կայքի տեղեկություններով, «օյինբազը» այդ գործողությունները կատարել է նաև դպրոցի աշակերտուհիների ներկայությամբ: