Search
Close this search box.

Պիտի բոլորով աշխատենք. Փաշինյանը գրառում է կատարել

Պիտի բոլորով աշխատենք, որ 2020 թվականին ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ, ներառյալ՝ գյուղատնտեսությունը դուրս բերելով ռեցեսիոն փուլից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դրա համար բոլոր նախադրյալները առկա են: Իսկ 2019 թվականի տնտեսական արդյունքները գնահատում եմ փայլուն»,-հավելել է վարչապետը:

Նա նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ նշվում է, որ 2019 թվականին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 7.8%, ինչը ամենաբարձրն է 2011 թվականից ի վեր: