Search
Close this search box.

Երվանդ Վարոսյանը՝ «զրոյի հավասարված կառույցի» մասին

«Դաժան է, երբ այդպես էլ իրավական չդարձած պետության ակամա ճնշնան տակ փորձելով ազնիվ աշխատել, կոռուպցիոն սխեմաներում քո «պատվավոր» տեղը չզբաղեցնելով, մաքուր իրավունքի հանդեպ հավատդ դեռ չկորցրած, առավել ճնշման ես ենթարկվում իբր քո իրավունքները պաշտպանելու համար ստեղծված, բայց ընդամենը 4 տարում, մեկ անձի արժեհամակարգի պատճառով զրոյի հավասարված կառույցի` փաստաբանների պալատի կողմից, երբ ամենաստոր, «գոտկատեղից ներքև» հարվածները ստանում ես քո վճարած անդամավճարով իրենց ընտանիքները պահող «չինովնիկներից»։
Դաժան է, բայց պարտավորեցնող, պարտավորեցնում է քեզ սահմանափակներին, փողի մեջ երջանկություն փնտրող ու իրենց պատկերացմամբ գտնող ոչինչներին ապացուցելու, որ այդպիսին են, որ անկարող են կանգնեցնել ոչ արդարությունը, ոչ ճիշտը, ոչ մարդուն…»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը: