Search
Close this search box.

«Ժողովուրդ». Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարը արդեն ավելի քան մեկ միլիոն դրամ է ծախսել բյուջեից. պատրաստվում է զարդարել թաղապետարանի շենքը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մոտ երկուսուկես ամիս կա Ամանորին, բայց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմը թաղապետարանի շենքը զարդարելու համար գնումներ է արել:  «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ թաղապետարանը 1 մլն 432 հազար դրամ ծախսել է շենքի ամանորյա տոնական ձեւավորման համար: Այս նպատակով Երեւանի քաղաքապետարանը սեպտեմբերի 27-ին պայմանագիր է կնքել «Պրեստիժ Լենդ» ընկերության հետ: Ի դեպ, թաղապետարանը պահանջել է, որ տոնի շրջանակներում վարչական շենքի ճակատային մասը զարդարվի լուսարձակող ձյունիկներով եւ գունավոր լուսաշղթաներով: Իսկ առաջին հարկում նախատեսել են տեղադրել 2 մետրանոց եղեւնի: Նաեւ տոնական խաղալիք ձմեռ պապ, եղեւնի տեղադրվելու են նաեւ վարչական շրջանի մի քանի փողոցներում: Փաստորեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանը թաղապետի իր աշխատանքը սկսել է ամանորյա տոնական ձեւավորումով»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: