Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում 22-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջվել. կա 4 վիրավոր

Հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Սիսիան քաղաքի բնակիչ, 22-ամյա Հայկ Պողոսյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 310 –րդ կմ հատվածում իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Հ. Պողոսյանը, նրա ուղևորներ՝ Կապանի բնակիչներ, 21-ամյա Գոհար Սարգսյանը, 25-ամյա Արթուր Մարտիրոսյանը և Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Հերքինազ Հովհաննիսյանը մարմնական վնաասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ երկուսին, ըստ հիվանդանոցից հայտնած տեղեկությունների՝ ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարները:

[smartslider3 slider=139]