Search
Close this search box.

Զորացրվում են ծառայության ժամկետն ավարտած զինծառայողները

Հանրապետության տարածքում շարունակվում է ձմեռային զորակոչը: Զինված ուժերի զորամասերը համալրվում են նորակոչիկ զինծառայողներով, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Զորակոչի գործընթացին զուգահեռ՝ զինված ուժերից զորացրվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողները:

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացված արարողության ընթացքում զորացրվող զինծառայողներին շնորհակալական նամակներ և պատվոգրեր է հանձնել զորամասի հրամանատարը, շնորհակալություն հայտնել բարեխիղճ և պատվով կատարած ծառայության համար: