Search
Close this search box.

Աշոտ Ահարոնյանը` ոստիկանության ծառայողների տարեվերջյան պարգևավճարների մասին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Թվերն ընդդեմ ապատեղեկատվության:
Վերջին օրերին որոշ օգտատերեր բարձրաձայնել են, թե ոստիկանության ծառայողները 13-րդ աշխատավարձ չեն ստացել։ Ոստիկանության ծառայողներն, այսպես ասած, 13-րդ աշխատավարձ չեն ստանում, ստանում են տարեվերջյան պարգևավճար, որի չափը պայմանավորված է համապատասխան ֆոնդի միջոցներով։
Ներկայացնեմ վերջին տարիներին ոստիկանության ծառայողներին տրամադրված տարեկան պարգեւավճարների չափաբաժինը․
2016թ․ 2 միլիարդ 774,9 միլիոն
2017թ․ 2 միլիարդ 558 միլիոն
2018թ․ 4 միլիարդ 276,7 միլիոն
2019թ․ 7 միլիարդ 054,2 միլիոն (65%-ով ավելի նախորդ տարվանից)
Շնորհավորում ենք բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ»:

Այս Բաժնից