Search
Close this search box.

Կիրանցը կրկին մեկուսացնում են. գյուղ մտնող ճանապարհներին անցակետեր են տեղադրվել

Քիչ առաջ Կիրանց մտնող ճանապարհներին կրկին ոստիկանական անցակետեր են տեղադրվել,Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև գտնվող հատվածում եւ Սեւքար գյուղից Կիրանց մտնող ճանապարհներին ոստիկանները կանգնեցնում են դեպի Տավուշի մարզ ընթացող մեքենաներն ու հարցնում` կոնկրետ ուր են գնում։

Թույլ են տալիս միայն Կիրանցի բնակիչները մտնեն, մինչդեռ Հակառակ ուղղությամբ ընթացող մեքենաներն անարգել անցնում են անցակետը: Գյուղացիները կասկածեր ունեն, որ ոստիկանական մեծաթիվ ուժի միջոցով փորձելու են բացել միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը, որը իրենք փակել են այսօր՝ բողոքելով սահմանազատման արդյունքներից, այդ պատճառով Կիրանցը մեկուսացնում են արտաքին օգնությունից։

экономите время и до 30% от стоимости