Search
Close this search box.

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այս ամիս այցելել են ապօրինաբար պահվող հայ գերիներին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Հանդիպում եղել է այն անձանց հետ, որոնց գտնվելը Բաքվի բանտերում հաստատված է ադրբեջանական իշխանության կողմից»,– ասել է նա։

Ամատունին նշել է, որ այցը ինչպես միշտ տեղի է ունեցել Կարմիր խաչի ընթացակարգերի շրջանակում։ Ձերբակալվածներին ընտանիքների հետ շփումների հնարավորություն է ընձեռվել:

Նշենք, որ վերջին անգամ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել էին փետրվարի վերջին։