Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 25-ամյա երիտասարդ է մահացել

Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:50-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Մելքոն Սարգսյանը իր վարած ВАЗ 21134 մակնիշի 01 CC 013 համարանիշի ավտոմեքենայով Ձորաղբյուր-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհի Մայակովսկի գյուղի վերջնամասում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, տապալել այն եւ մի քանի պտույտ շրջվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Մ. Սարգսյանը «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:

Փաստի առթիվ Հ. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդին, ով եղել է վիրավոր, օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժիշկները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

Այս Բաժնից