Search
Close this search box.

«Friends of Luchy». ոչ մի կենդանի այլևս անօթեւան չպիտի մնա. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կենդանիների պաշտպանության ARIA միջազգային կազմակերպության հայկական ներկայացուցչությունը` «Friends of Luchy» հիմնադրամը սկսում է իր գործունեությունը:
«Friends of Luchy»-ում հավաքվել են մարդիկ, ում համար ցանկացած անօթևան շնիկի ճակատագիրը ցավ է:
Այսօր անօթևան կենդանիների հարցը հրատապ լուծում է պահանջում` սկսած կենդանիների օթևանների կառուցումից, անասնաբուժական պատշաճ ծառայությունից, մինչև կենդանիների որդեգրում ու բազմաթիվ այլ հարցեր:

Որպես կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագծի հեղինակ, ես համագործակցելու եմ հիմնադրամի հետ և տոներից հետո արդեն սկսելու ենք մեր հանդիպումները քաղաքային և մարզային իշխանությունների հետ, աննախադեպ այս ծրագիրը ներկայացնելու և համատեղ լավ ու բարի գործ անելու ակնկալիքով:
Անօթեւան կենդանիների խնդիրը համակարգային լուծում է պահանջում և ես վստահ եմ, որ իրապես պրոֆեսիոնալ և հոգատար այս թիմով մենք հետևողական քայլերով լուծելու ենք անօթևան կենդանիների շատ բարդ խնդիրը: