Search
Close this search box.

Ուկրաինան Իսպանիային է հանձնել Յապոնչիկի մտերիմ օրենքով գողին

Ուկրաինան Իսպանիային է արտահանձնել Բատիր Բուխարսկի մականունով ռուս օրենքով գողին: Նա միջազգային հետախուզման մեջ էր 2017 թվականից: Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ոստիկանության կայքում, փոխանցում է Լենտան։

Ռուսաստանցու անունը, ով արտահանձնվել է Իսպանիայի իրավապահ մարմիններին, չի հաղորդվում:

Հայտնի է, որ նա Ռուսաստանի քաղաքացի է: Իր կոչումը ստացել է 1998-ին՝ օրենքով գող Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) կողմից, երկար ժամանակ եղել է մեկ այլ օրենքով գող՝ Յապոնչիկի (Վյաչեսլավ Իվանկով) վստահված անձը: Բերման ենթարկվածն ապօրինի մուտք է գործել Ուկրաինայի տարածք 2019 թվականի ապրիլին, հայտնում են նախարարությունից:

Նրան ձերբակալել են Կիևի մարզում: Իսպանիայում Բատիր Բուխարսկին մեղադրվում է կազմակերպված հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ՝ փողեր լվանալու նպատակով, որոնք օրինականացվել են անշարժ գույքի գնման միջոցով: Նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում: