Search
Close this search box.

«Հայցում եմ գործընկերներիս ներողամտությունը». Դ. Խաժակյան

Երևանի ավագանու նիստի սկզբում «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանն անդրադարձավ վերջին օրերի քննարկումներին: «Գիտեք, որ քննարկվել էր ԼՀԿ-ի կողմից իմ հետկանչման հարցը, որը հանգուցալուծվեց այս շաբաթ. ես շարունակելու եմ իմ աշխատանքն այստեղ: Ու քանի որ բանավեճն ու քննարկումներն անցել էին հրապարակային դաշտ, ես և իմ գործընկերները քննարկում էինք արել նաև հրապարակային ֆորմատով, ուզում եմ հայցել գործընկերներիս ներողամտությունը՝ բոլոր այն ձևակերպումների հետ կապված, որոնք տարաձայնության տեղիք կարող էին տալ: Ավագանու նիստերի հանդարտ անցնելը շատը պայմանավորված է նաև Ձեզնով, պարո՛ն քաղաքապետ: Հուսով եմ, որ մեր կոնստրուկտիվ հունը նաև Ձեր ջանքերով կվերականգնվի. այն կարող է սուր քննադատական կոմպոնենտ ունենալ, որը չպետք է այլ դրսևորումներ ստանա»,- ասաց Խաժակյանը: