Search
Close this search box.

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը շատ բուռն է անցել. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստը շատ բուռն է անցել: Ըստ մեր տեղեկությունների` հանդիպումը բավական մարդաշատ է եղել: Հիմնական խոսողը նիստի ժամանակ եղել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ են ունեցել նաև կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փակ հանդիպման ժամանակ նրանք նշել են, որ իշխանությունների վստահությունը գնալով Հայաստանում թուլանում է, ու իրենք 2020 թվակյանին պետք է ավելի ակտիվ գործունեություն սկսեն: Նիստի ժամանակ նաև անդրադարձել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու սցենարին, որպեսզի ձևավորեն նոր թիմ` ավելի երիտասարդ կազմով: ՀՀԿ-ականները նաև միմյանց Ամանորն են շնորհավորել և որոշել Հայաստանում նշել Ամանորը: Մենք տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը ևս Ամանորը կնշի Հայաստանում:

Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի շրջանակներում խափանման միջոց է ընտրել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: