Search
Close this search box.

Դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ՝ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ (տեսանյութ)

Հանրապետական ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ, դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը: Երեւանի ընդհանուր իրավասության  դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը քիչ առաջ հրապարակեց միջնորդության որոշումը: Ի դեպ, Ռազմիկ Աբրահամյանը ներկա էր դատական նիստին:

Հիշեցնենք՝  Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Հիշեցնենք նաև, որ դատավոր Դավիթ Բալայանը՝ ժողովրդի կողմից դատարանների շրջափակման օրը, փորձում էր դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները նրան  խոչընդոտեցին և նա վայր ընկավ։ Նրա հայրը՝ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանն է:

https://youtu.be/xBfLjAb2iYk

Այս Բաժնից