Search
Close this search box.

«Երեխայիս վերադարձնելու դեպքում ներում կշնորհեմ քեզ». իր նորածնին չտեսած մայրը դիմում է մանկաբարձ-գինեկոլոգին

Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը դիմում է մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Քեհյանին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տիկին Ռուզաննա Քեհյան դիմում եմ քեզ. «Ինձ գրում են, որ Քեհյանն էլ է Ռազմիկի զոհը», եթե ճշմարտության կաթիլ կա, ապա ես պատրաստ եմ քեզ լսել և նույնիսկ ներել և միայն այն դեպքում, եթե ինձ հայտնես իմ «Ողջ» երեխայիս տեղը։ Ռազմիկը այլևս կործանված մարդ է և չի կարող քեզ զոհել։ Երեխայիս վերադարձնելու դեպքում ներում կշնորհեմ քեզ։ Կապ հաստատիր ինձ հետ և ինքնամաքրվիր։ Կյանքում բոլորն էլ սխալվում են և ես շատ մեծահոգի և ներողամիտ կլինեմ, եթե վերադարձնեք իմ երեխային։ 098381803 սպասում եմ», -գրել է Հայկուհի Խաչատրյանը։

 

Հիշեցնենք,  որ այսօր ձերբակալվել են«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն  Արշակ Ջերջերյանը և «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը: