Search
Close this search box.

«Մարիամ Փաշինյանը պետք է շնորհակալություն հայտնի Սերժ Սարգսյանին». Լուսինե Հարոյան

«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ հետաքրքիր բան է չէ՞ կյանքը. տեսնես Մարիամ Փաշինյանը գիտե՞, որ իր` որպես պետական պաշտպանության ենթակա անձի կարգավիճակի և նոր Նիսսանի համար պետք է շնորհակալություն հայտնի Սերժ Սարգսյանին, որովհետև այդ լրացումն օրենքում, որով պետական պաշտպանության իրավունք ունեն նաև վարչապետի ընտանիքի անդամները, արվել է 2018-ի մարտի 23-ին:

Մինչ այդ նման օրենք չի գործել: Ոնց է չէ՞ «հեղափոխական» Փաշինյանի ընտանիքը սիրով «հագել» իրենց «ատելի» Սերժի հագով կարված սահմանադրությունն ու հարակից օրենքները:

Մարտի 23, եթե չեմ սխալվում, Նիկոլի քայլերթն արդեն սկսվել էր:
Տեսնես՝ իրականում ո՞ւմ համար էր պետք կատարել օրենքում այդ փոփոխությունը, ինչ-որ սկսեցի կասկածել, որ Սերժի»: