Search
Close this search box.

Ստյոպա Սաֆարյանը կնշանակվի Հանրային խորհրդի նախագահ. Փաշինյանն առաջարկելու է նրա թեկնածությունը

armtimes.com -ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվելու քաղաքագետ, ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Վաղը Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սաֆարյանի թեկնածությունը ներկայացնելու է Կառավարության հաստատմանը: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Հանրային խորհրդի մասին» օրենքի համաձայն՝ Հանրային խորհրդի 45 անդամների կազմի ձեւավորումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ՀՀ վարչապետը 45 անդամներից մեկին առաջարկում է ՀԽ նախագահի պաշտոնում: ՀԽ 45-րդ անդամն ընտրվել է նախորդ շաբաթ:

Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 13-ից, երբ Վազգեն Մանուկյանը հայտարարեց խորհրդից հեռանալու մասին: