Search
Close this search box.

Խոշոր ու ողբերգական ավտովթար. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Բագրատաշեն-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 TD 558 համարանիշի և Honda մակնիշի TT 3198 տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyann.cm-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ Honda-ի վարորդը ազգությամբ ղազախ է: