Search
Close this search box.

Սորոսին անարգել է պետք. Կարեն Հեքիմյան

Սորոսին անարգել է պետք, ֆեյբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը.

Երբ շատ ճանաչված և հայտնի գրանտակեր իրավապաշտպանն ինձ խորհուրդ էր տալիս դրամաշնորհային ծրագիր ներկայացնելիս, որպես ծրագրի նպատակ նշել միայն այս կամ այն սեմինարի անցկացումը, ես չէի հավատում, քանզի կարծում էի, որ ծրագիրը դա միայն սեմինար անցկացնել չէ: Երբ այդ նույն իրավապաշտպանն ինձ առաջարկեց համասեռամոլների կազմակերպությունների պետական գրանցմամբ զբաղվել և, ըստ այդմ, դրամաշնորհներ ստանալ ես տարակուսեցի:

Այնուամենայնիվ, մինչև վերջերս շատ հանդուրժողական էի վերաբերվում Սորոսի հայաստանյան գրասենյակին, ինչպես նաև հասարակության սորոսական սեգմենտին, միամտորեն կարծելով, որ համասեռամոլների կամ այլ այլասեռվածների վերաբերյալ սեմինարների ֆինանսավորումից բացի, հայաստանյան սորոսը կարող է նաև Հայաստանին օգուտ բերել: Օրինակ, ի՞նչ վատ բան կա, որ Սորոսի կողմից սիրված ձևաչափով՝ սեմինարներով, ՀՀ քաղաքացիներին հիշեցնենք ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենի մասին, գրքույկ տպագրենք, քարտեզներ:

Չէ որ տարածքային ամբողջականության սկզբունքը՝ արևմտյան հայեցակարգի բաղկացուցիչ մասն է: Սակայն, պարզվեց, որ միամտություն է մտածացս: Ի՜նչ Արծվաշեն, ի՜նչ տարածքային ամբողջականություն, ի՜նչ գրքույկ: Նման ծրագրեր Սորոսին չի հետաքրքրում: Սխալվեցի: Երևի դա էր պետք հասկանալ: Մի խոսքով, ես այլևս Սորոսին չեմ դիմելու, հնարավորինս հեռու եմ մնալու և առիթի դեպքում վերջինիս անարգանքի եմ ենթարկելու, հնարավոր է նաև պղծեմ: Այլ տարբերակ չկա: