Search
Close this search box.

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում՝

հոկտեմբերի 15-ին հյուսիսային շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 17-18-ին ցերեկը նույնքանով կբարձրանա:

Երևանում՝

հոկտեմբերի 16-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-ին, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: