Search
Close this search box.

«Արցախ» պուրակն ազատագրվեց, նրա պաշտպանը՝ ոչ. Ովքեր են կանգնած եղել այս ամենի թիկունքում

Դատախազությունը ուսումնասիրելով քրեական գործի նյութերը պարզել է, որ 2007թ. փետրվարի 23-ին Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի ապօրինի որոշմամբ մի ՍՊԸ-ի է հանձնվել մասնավորեցման ոչ ենթակա, Լոռու մարզի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված «Արցախ» պուրակի տարածքը և միջնորդել է նոր քաղաքապետին, որպեսզի «Արցախ» պուրակի տարածքը վերադարձվի համայնքին:

Արձանագրենք, որ «Արցախ» պուրակի տարածքի պաշտպանությունը, որը սկսվել էր 2006թ-ից ավարտվեց հաղթանակով:
Կարելի էր թերթել այս էջը և տոնել հաղթանակը,եթե այն չմթագներ մի հանգամանք, այն է «Արցախ» պուրակի պաշտպանությունը համակարգած և դրա պատճառով անհիմն դատապարտված Սամվել Դիլոյանը դեռ անազատության մեջ է:

Սկսեմ նրանից, որ ես ինքս և ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը գործուն մասնակցություն ունենք վերը նշված քրեական գործի հարուցման և այսօրվա հաղթանակի մեջ, այդ պատճառով բավականին տեղեկացված եմ «Արցախ» պուրակի տասնամյակներ տևող պաշտպանության մանրամասներին:

«Արցախ» պուրակի պաշտպանությունը և այսօրվա հաղթանակը հնարավոր եղավ , դեռևս 2006թ-ից Վանաձոր քաղաքի ավագանու ամենաերիտասարդ ավագանի Սամվել Դիլոյանի և նրա համախոհների անզիջում պայքարի շնորհիվ, այդ նրանց ջանքերի շնորհիվ էր, որ ցեղասպան ռեժիմը չկարողացավ ոչնչացնել հայկական ևս մեկ սրբավայր՝ Վանաձորի «Արցախ» պուրակը:

Դատախազության հաղորդագրության մեջ չի նշվում ՍՊԸ-ի և նրանց իրական տերերի անունները:
Ի տարբերություն դատախազությանը, ես կնշեմ դրանք և կփորձեմ ներկայացնել «Արցախ» պուրակի հերոսամարտը և այդ պայքարի առաջամարտիկ Սամվել Դիլոյանի սխրանքը:

2006թ-ին ցեղասպան ռեժիմը որոշել էր «Արցախ» պուրակի տարածքի 80%-ը անհատույց սեփականաշնորհմամբ հանձնել Երևանի <<Մոսկվա Կինոթատրոնի>> սեփականատերեր՝ ցեղասպան ռեժիմի կառկառուն դեմքեր՝ Արմեն Գևորգյանին և Սամվել Մայրապետյանին, վերջիններս «Արցախ» պուրակի տարածքում պետք է կառուցեին <<Մոսկվա Կինոթատրոնի>> մասնաճյուղը, խոսք էր գնում մի քանի միլիարդ ներդրման մասին:
Սույն հարցը մտնում է Վանաձոր քաղաքի ավագանու օրակարգ, սակայն Սամվել Դիլոյանի, նրա համախոհների և Վանաձորցիների անզիջում պայքարի արդյունքում հանվում է օրակարգից:

Տեսնելով որ չեն կարողանում կոտրել «Արցախ» պուրակի պաշտպանների դիմադրությունը, ցեղասպանները որոշում են շրջանցել Վանաձորի ավագանին, կառավարության որոշմամբ փոխում են «Արցախ» պուրակի տարածքի հողամասի նպատակային նշանակությունը, պատմամշակույթայինից հասարակականի և Վանաձորի նախկին քաղաքապետը, միանձնյա, «Արցախ» պուրակի տարածքը, անհատույց որպես սեփականություն է հանձնում Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին և Սամվել Մայրապետյանին:

Այս պահից սկսած «Արցախ» պուրակի ինքնապաշտպանությունը օրինական դաշտից տեղափոխվում է ժողովրդական դիմադրության դաշտ:

Վանաձորցիները Սամվել Դիլոյանի և նրա համախոհների գլխավորությամբ տարիներ շարունակ շուրջորյա հերթապահություն են սկսում իրականացնել «Արցախ» պուրակի տարածքում և արգելում տեխնիկայի աշխատանքը այնտեղ:
Ցեղասպան ռեժիմի համար օրվա խնդիր է դառնում ցանկացած միջոցով «Արցախ» պուրակի պաշտպանների գլխատումը՝ Սամվել Դիլոյանի չեզոքացումը:
Ցեղասպանները առաջին անգամ փորձեցին չեզոքացնել Սամվել Դիլոյանին 2007թ-ի ԱԺ ընտրություններից 16 օր առաջ, «Թեժ լեռ» ռեստորանում կատարված Հրանտ Հակոբյանի սպանության գործով: Այդ ժամանակ նույնպես փորձեցին «Արցախ» պուրակի պաշտպաններ Սամվել Դիլոյանին և Արեն Վերանյանին կապել այդ գործի հետ, նույնիսկ մամուլում կատարեցին համապատասխան հրապարակումներ փորձելով իրենց ծրագրի իրականացման համար հասարակական կարծիք ձևավորել:
Սակայն ծրագիրը ձախողվեց, ցեղասպանները չկարողացան քրեական գործով Սամվել Դիլոյանին և Արեն Վերանյանին վկայի կարգավիճակից այն կողմ տանել:

Բայց այն ինչ չհաջողվեց 2007-ին, հաջողվեց 2012-ին:
«Արցախ» պուրակի պաշտպաններ Սամվել Դիլոյանը և Արեն Վերանյանը հանիրավի մեղադրվեցին Սամվել Շարբաթյանի սպանության մեջ և կալանավորվեցին:
«Արցախ» պուրակի պաշտպանների կալանավորումից օրեր անց «Արցախ» պուրակի հյուսիսային հատվածում արդեն սկսվեցին մանկական սրճարանի հիմքի փորման աշխատանքները, որը անհնարին էր այնքան ժամանակ, քանի դեռ «Արցախ» պուրակի պաշտպանները ազատության մեջ էին:
Այսօր Սամվել Մայրապետյանը և Արմեն Գևորգյանը մեղադրյալի աթոռին են, «Արցախ» պուրակի ինքնապաշտպանությունը ավարտված է հաղթանակով, բայց այդ հաղթանակը լիարժեք չի լինի, քանի դեռ անազատության մեջ է «Արցախ» պուրակի պաշտպանության առաջամարտիկ Սամվել Դիլոյանը:
Շարունակելի………..

Արտակ Գալստյան