Search
Close this search box.

Ազատվել են պաշտոններից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շավարշ Գրիգորյանն ազատվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արսեն Նավասարդյանն ազատվել է պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից։

Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից: