Search
Close this search box.

Արագածոտնում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել ծառայություն իրականացնող ՃՈ տեսուչին

Արագածոտնի մարզում,  հոկտեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում 55-ամյա Աշիկ Ս.-ն Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին իր վարած Opel մակնիշի 24 ՕԼ 745 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված ճանապարհահատվածում ծառայություն կատարող ՃՈ տեսուչ, 51-ամյա Վարդգես Թադեւոսյանին։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներվ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին։