Search
Close this search box.

Ովքեր են փրկարարների վրա զենք քաշած դատավորի կինն ու աները

«Ժամանակ» թերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ:

Դատավորը, հիշեցնենք, զենքով սպառնացել էր ազդանշաններով ճանապարհ խնդրող ԱԻՆ-ի աշխատողներին:

Մեզ հայտի դարձավ, որ դատավորի կինն էլ՝ Նոնա Քամալյանը, նոտար է Էրեբունի վարչական շրջանում: Նոնա Քամալյանը նախկին նախարար, ՊԵԿ վարչության նախկին պետ Արսեն Քամալյանի դուստրն է:

Նրանք բազմաթիվ բիզնեսներ ունեն, մասնավոր դպրոց, ավտոլվացման կետեր»: