Search
Close this search box.

Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողովը ձեւավորվեց

Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողովը երեկ ձեւավորվեց: ԱԺ 3 խմբակցությունները ներկայացրել են թեկնածուներ:

Շաբաթներ առաջ ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովը չէր ձեւավորվում՝ «Իմ քայլում» դժվարանում էին թեկնածուներ առաջադրել, ի վերջո որոշել են բալանսավորված թիմ կազմել՝ ե՛ւ կողմ, եւ դեմ․ Վարազդատ Կարապետյան, Սոֆյա Հովսեփյան, Բաբկեն Թունյան, Գոռ Հովհաննիսյան, Արփի Դավոյան, Սասուն Միքայելյան:

Հանձնաժողովը կղեկավարի նախաձեռնության հեղինակը՝ Բագրատյանը: ԲՀԿ-ից կմասնակցեն Նաիրա Զոհրաբյանը եւ Հրանտ Մադաթյանը, ԼՀԿ-ից՝ Անի Սամսոնյանը եւ Արկադի Խաչատրյանը:

Այս Բաժնից